Ողբերգական ավտովթար. ծննդյան արարողությունից վերադառնալուց վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 4 վիրավոր

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ծննդյան արարողությունից վերադառնալուց հետո մասնակիցները վթարի են ենթարկվել, կա 1 զոհ, 4 վիրավոր, որոնցից 2-ը երեխաներ են: Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ 38-ամյա Ռազմիկ Գևորգյանը իր վարած ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Օշական ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտում առկա ծառին, կոտրել այն և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել առևտրի կրպակի պատին և 1 մետր բարձրությունից կողաշրջվելով հայտնվել է այգում։  Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, վարորդին և նրա ուղևորներ՝ համագյուցիներ, 36-ամյա Նարինե Գևորգյանին, 15-ամյա Մեսրոպ Գևորգյանին, 11-ամյա Հեղինե Գևորգյանին և 35-ամյա Սարգիս Ոսկանյանին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները, որից հետո ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է՝ մի մասին՝ «Աշտարակ», մի մասին՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։ 
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության խումբը՝ 1 մարտական հաշվարկով։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու ուղևորներն ազգականներ են և Օշական էին վերադառնում ծննդյան արարողությանը մասնակցելուց հետո։ 

Քաղաքականություն