Փաշինյանը՝ Ապրիլյան պատերազմը ՌԴ գիտությամբ լինելու իր հայտարարության մասին

Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Այս անգամ ևս վարչապետը ներկայացնելու է 100 փաստ Հայաստանի Կառավարության կատարած աշխատանքների մասին։ 

«Ինչ որ ասել եմ 2016 թվականին, մինչև հիմա էլ իմ ֆեյսբուքյան էջին կա»: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե երբ 2016 թվականին ասել էր, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ, այս պահին այդպե՞ս է մտածում, թե ոչ: 
«Ձեզ ավելին ասեմ՝ ես մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկների հետ և շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել, վերլուծենք ենք իրավիճակը մանրամասն և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները: Ես Ձեր հարցին պատասխանեցի»,-ասաց նա: 


 

Քաղաքականություն