ՊՆ-ը արձագանքել է նոր տարբերանշանի տարբերակի վերաբերյալ քննարկումներին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արձագանքել է նախարարության տարբերանշանի նոր տարբերակի վերաբերյալ համացանցում տարածվող քննարկումներին:

 

«Երեկ շատ քննարկվեց այս թեման։ Ես գիտեմ, որ բոլորս միաժամանակ մասնագետ ենք տիեզերքից մինչև բալետ ու ֆուտբոլ։ Բայց խնդրում եմ մինչև վերջ կարդալ. սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակ։


Եթե մի կողմ թողնենք մեր անձնական կարծիքները, ապա այստեղ կարևոր է մի քանի հանգամանք»,- ասել է  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

Խոսելով հանգամանքների մասին` նա շեշտել է, որ սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ։ «Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։ Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ»,-ընդգծել է Հովհաննիսյանը:

Քաղաքականություն