Թեհրանի օդանավակայանում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Airbus 306 ուղևորատար ինքնաթիռը Թեհրանում արտակարգ վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը: 

 

Լրատվականի տվյալներով ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով ստիպված վայրէջք է կատարել Թեհրանի օդանավակայանում: 

Ըստ այդմ, ինքնաթիռը, Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանից թռիչք կատարելուց հետո, տեխնիկական անսարքության է բախվել և ընդհատել է թռիչքը դեպի Ստամբուլ: Օդանավը հաջողությամբ վայրէջք է կատարել Թեհրանի մեկ այլ Մեհրաբադ օդանավակայանում: 

 

 

Քաղաքականություն