Ամանորյա ծախսերի թվերը հուշում են, որ դրանք անարդյունավետ են եղել. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Առևտրաշրջանառության աննախադեպ 9 մլրդ դրամ աճի ու հավելյալ հավաքագրված 300 մլն դրամի հարկի» պատմությունը

Հունվարի 20-ին գրել էի, որ լավ կլինի ամանորյա ծախսերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել, որ հասկանանք՝ որքանով են դրանք արդյունավետ եղել (հղում 1)։ Եվ ահա, անսպասելի, վարչապետը հունվարի 22-ին հենց այդ հարցը պարզաբանեց իր ՖԲ-յան էջի ուղիղ եթերում (հղում 2)։ Ըստ նրա տրամադրած տվյալների, դեկտեմբերի 28-հունվարի 6-ն ընկած տասնօրյա ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծախսվել է 9 մլրդ դրամով ավել գումար։ Ըստ վարչապետի, դա հենց տոնական միջոցառումնեի համար կառավարության տրամադրած նույն 271 մլն ծախսի արդյունքն է։ Ինձ հետաքրքրեց, թե ինչ թվեր են դրանք։ Ախր գիտեի, որ մի բան էն չի ։)) Հիմա ձեր ուշադրությանը մի փոքրիկ հաշվարկ կներկայացնեմ ։

 

2018 թվականի հունվար-նոյեմբերի առևտրաշրջանառությունը կազմել է 2.572 մլրդ դրամ (հղում 3)։ 2019 թվականի նույն ժամանակահատվածում նույն ցուցանիշը կազմել է 2.863 մլրդ դրամ (հղում 4)։ Այսպիսով, առանց ամանորյա ծախսերի, առևտրաշրջանառության աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել էր 111,31%: Ըստ վերոնշյալ թվերի, 2018 թվականին տաս օրվա միջին առևտրաշրջանառությունն եղել է 77 մլրդ դրամ։ Այսինքն, առանց 271 մլն դրամ ծախսելու, գնաճն ու տնտեսական ակտիվությա աճը հաշվի առնելով, առևտրաշրջանառությունը 2019-ի կամայական տասնօրյակում պետք է կազմեր 85,7 մլրդ դրամ կամ 2018-ի 77 մլրդ դրամից 8,7 մլրդ դրամով ավելի։ Մի քիչ ավելի պարզաբանեմ՝ առանց էդ 271 մլն դրամը ծախսելու էլ էր առևտրաշրջանառությունը նույն 9 մլրդ դրամով ավելանալու։

Երեք արձանագրում ա պետք անել․


- Ամանորյա ծախսերի արդյունավետությունը դեռ, մեղմ ասած, կասկածի տակ ա, իսկ ավելի կոշտ ասած, թվերը հուշում են (բայց չեն պարտադրում), որ դրանք անարդյունավետ են եղել։


- Պարզ ա, որ տնտեսությունը վարչապետի ամենաուժեղ կողմը չի, բայց նաև պարզ ա, որ վարչապետին տնտեսական ցուցանիշներ տրամադրողն ու դրանք մեկնաբանողը (ում մտքերը հետո վարչապետը սեփական սոուսով մատուցում ա հանրությանը), վարչապետի դեմ ա գործում։
- Քանի որ իմ էջին հետևում են 8-9 հազար հոգի, իսկ վարաչապետի էջին՝ 600 հազարից ավելի, ապա, ցավալիորեն, էդ 271 մլն-ը հանրային ընկալման մեջ կմնա որպես աննախադեպ արդյունքներով ծախս։ Իր իսկ նշած թվերից ոգևորված, վարչապետը խոստացավ, որ էլի են անելու տենց ու ավելի շատ։ Բա…

Քաղաքականություն