Ավտովթար՝ Գյումրիում. բախվել են Mercedes-ն ու Audi-ն. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: 

 

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 00:30-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Վ. Սարգսյան փողոցի 11/3 հասցեի դիմաց, բախվել են Շիրակի մարզի բնակիչներ Դավիթ Մ.-ի վարած Mercedes մակնիշի 55 DR 955 համարանիշի և Սամվել Ս.-ի վարած Audi մակնիշի 34 AԼ 922 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Audi-ի վարորդ Սամվել Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրիի» բժշկական կենտրոն: 

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Տեղում աշխատող հետաքննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Դեպքի վայր է ժամանել նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը:

Քաղաքականություն