Աֆղանստանում ուղևորատար ինքնաթիռ է ընկել

Աֆղանստանի կենտրոնական մասում ուղեւորատար ինքնաթիռ Է կործանվել։ Այս մասին հայտնում է Tolo News-ը՝ թվիթերյան իր էջում ։

 

Աղետը տեղի է ունեցել Գազնի նահանգի Դեհ Յակ գյուղական վայրում։ Նշվում է, որ տարածքը գտնվում է «Թալիբան» շարժման վերահսկողության տակ: Տեղական իշխանություններն արդեն խնդրել են կառավարության օգնությունը, դեպքի վայր կուղարկեն հատուկ ստորաբաժանումներ։

BNO News-ը նշում է, որ ինքնաթիռը պատկանում է Ariana Afghan Airlines ընկերությանը: Նախնական տվյալներով ՝ օդանավում եղել է 83 մարդ։ Զոհերի մասին դեռ նորություններ չեն հայտնում: Տեղի ունեցածի այլ մանրամասներ նույնպես հայտնի չեն։

 

Նշենք, որ «Թալիբանը» ստեղծվել է 1994 թվականին Աֆղանստանում քաղաքացիական պատերազմի թեժ պահին։ 1996-2001 թվականներին թալիբները իշխանության ղեկին էին գտնվում երկրում, իսկ 2001-ին տապալվելուց հետո սկսել էին պարտիզանական պատերազմ վարել կառավարական զորքերի և ՆԱՏՕ-ի ուժերի դեմ Աֆղանստանում և Պակիստանում։ Ներկայումս թալիբները եւ երկրի կառավարությունը քաղաքական փոխզիջման հասնելու միջոցներ են փնտրում:

Քաղաքականություն

Պատահարներ