Ասելով «հզոր բանակ»` հասկանում ենք հզոր պետություն. Արմեն Սարգսյան

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում մի շարք զինվորականներ, բժիշկներ, մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտնբերի աշխատակիցներ արժանացել են պարգևների: Պարգևատրման արարարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել հայոց բանակի կազմավորման պատմությանն ու դերակատարմանը: 

«Բանակի օրը չենք կարող ևս մեկ անգամ չհիշել հազարավոր հայորդիներին, որոնք իրենց կյանքը տվեցին այսօր հզոր ազգային բանակ ունենլու երազանքին, կյանքը տվեցին դարեր առաջ, հարյուր տարի առաջ` Մեծ հայրենականում և իրենց կյանքը տվեցին Արցախյան ազատամարտում: Ընդամենը 28 տարի առաջ` 1992թ. հունվարի 28-ին, ՀՀ նախագահի հրամանագրով ընդունվեց օրենք, որով ստեղծվեց օրենք ՀՀ ՊՆ մասին, նախագահական հրամանագրով ազդարարվեց, որ ունենք ազգային բանակ: Ինչ-որ իմաստով ոչ միայն երազել ենք, այլև պատրաստվել ենք այս օրվան»,- ասել է նախագահը: 

Իր խոսքում Արմեն Սարգսյանը հիշել է հանրապետության համար կարևոր պատմական շրջադարձերը` Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի ճակատամարտերը, Հայրենական մեծ պատերազմի մասնակցությունը, ապա Արցախյան հերոսամարտերը: 

«Եվ, իհարկե, Արցախյան ճակատամարտերի առաջին օրերին մենք ցույց ենք տվել, թե ինչի ենք ունակ, որտեղ է մեր հաղթանակների գաղտնիքը, և անկախ նրանից, թե որտեղ ենք ծնված եղել, ինչի ենք հավատացել, համախմբվել ենք և տարել հաղթանակ, ստեղծել հայոց ազգային բանակը: Ասելով «պետություն»` հասկանում ենք բանակ, ասելով «հզոր բանակ»` հասկանում ենք հզոր պետություն»,- շեշտել է նախագահը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ