Ավստրալիայում աղվեսը կերակրում է հրդեհների արդյունքում մորը կորցրած կոալայի ձագերին. Սանասարյանի գրառումը

Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մայրը մնում է մայր. Ավստրալիայում աղվեսը կերակրում է հրդեհների արդյունքում մորը կորցրած կոալայի ձագերին։

 

Նայեք նկարին, մի պահ խորհեք, հետո վստահ եմ, որ ամեն մեկդ ձեր մասով կկանգնեցնեք ֆեյսբուքի ատելության շռնդալից ընթացքը։ Պարտադիր չէ արտակարգ իրավիճակ լինի, որ համախմբվենք։

Այս մթնոլորտը սնուցողները կոնկրետ նպատակ ունեն. մի՛ մասնակցեք պառակտման և ատելության քարոզին։

Սիրե՛ք ու հարգեք իրար, մարդի՛կ։

Սիրում եմ բոլորիդ»:

 

 

Քաղաքականություն