Բեյրութի կենտրոնում ոստիկանների ու ցուցարարների բախումից 27 մարդ է վիրավորվել

Լիբանանում հակակառավարական ցույցերը շարունակվում են: Այսօր մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում լիբանանյան անվտանգության ուժերը ցրել են ցուցարարների բազմությունը, ովքեր փորձել են շրջանցել ոստիկանության պատնեշը և հասնել դեպի խորհրդարանի շենք: 

 

Ըստ Լիբանանի Կարմիր խաչի ընկերության ներկայացուցչի, բախումների արդյունքում առնվազն 27 մարդ վիրավորվել է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Ավելի վաղ բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ շրջափակել էին քաղաքի կենտրոնական մասը, որտեղ տեղի էր ունեցել Պատգամավորների պալատի ժողով, որի ժամանակ հաստատվել է 2020 ֆինանսական տարվա պետական բյուջեի նախագիծը: 

 

Այնուամենայնիվ, ակտիվիստական խմբերը փորձել են ներխուժել խորհրդարանի շենք ՝ Բեյրութի ափամերձ տարածքից և Մարշալ Ֆոշի պուրակից: Արդյունքում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:Պատգամավորները հաստատել են 2020 թվականի պետական բյուջեն:

Քաղաքականություն

Պատահարներ