Էջմիածնի Սպանդարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին, ժամը 12:03-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Անիկ Ս.-ի (ծնված 1928 թ.) բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել վերջինիս դին:

Քաղաքականություն

Պատահարներ