Հրայր Թովմասյանը Վանեցյանի միջոցով հայտնել է, որ պատրաստ է ամեն ձևով աշխատել իշխանությունների համար. Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատության» եթերում պատմել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը զանգել է իրեն, որ փոխանցել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի առաջարկը:

 

Սիմոնյանը նշել է, որ 2019 թվականի սկզբին Հրայր Թովմասյանը Վանեցյանի միջոցով հայտնել է, որ պատրաստ է ամեն ձևով աշխատել իշխանությունների համար: Սիմոնյանը կասկած ունի, որ այդ պահին, երբ Վանեցյանը խոսում էր իր հետ, միացված էր նաև բարձրախոսը, և հնարավոր է, Վանեցյանի մոտ էր նաև Թովմասյանը: Սիմոնյանի խոսքով, դրանից մի քանի օր անց անսպասելի ետևից գրկախառնության արժանացավ Հրայր Թովմասյանից, որն ասաց՝ նորմա՞լ ա հիմա ամեն ինչ:

Սիմոնյանը նշեց, որ ասել է՝ «Նորմալ ա, ասացի: Հասկացա, որ դա մեր խոսակցության շարունակությունն էր :

 

«Հիմա, անկեղծ, երբ հետևում եմ իրադարձություններին, երբ Թովմասյանը ուժեղ դեմքի արտահատությամբ հայցերից է խոսում, կարծում եմ, որ ինքը իր հայցը  պետք է ներկայացնի այլ ուղղությամբ»,- նշեց Սիմոնյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ