«Իմ Քայլ»-ի ավագանու անդամի հարցով այսօր նիստ կգումարվի. կհեռացվի՞ վերջինս խմբակցությունից ու կուսակցությունից

Այսօր «Իմ Քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգան հայտարարությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:

 

«Հարգելի քաղաքացիներ,

 

Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ:


Վաղը Իմ Քայլը խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում  է հայտարարությունում։

Ամավիրի քաղաքապետ, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանն էլ իր ֆեյսբուքյան էջում  գրել է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»:

 

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

 

Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը: Նաև նշենք, որ ֆեյսբուքում ավագանու անդամի կողմից տարածվող էջը Հրայր Թովմասյանի դստեր էջը չէ: Այդ մասին տարատեսակ մեկնաբանություններում գրել է էջում պատկերված աղջկա հարազատները, ովքեր խնդրել են զերծ մնալ իրենց բարեկամուհու լուսանկարը տարածելուց: 

Քաղաքականություն

Պատահարներ