Կարող է ժանտախտ լինել. մեծ թվով խոզերի անկում Աքորի գյուղում

Այսօր՝ հունվարի 27-ին, SHAMSHYAN.com են զանգահարել Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները, որոնք հայտնել են, որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում։ 

 

Լրատվականի հետ զրույցում բնակիչներից Կարեն Ավետյանը նշել է, որ ունի մոտ 150 գլուխ խոզ և տեսնելով, որ խոզերը հիվանդանում են, նրանց 3 տարբեր վայրերում է պահում, որպեսզի կարողանա հսկել։ 

 

«Մի վայրում պահվող 60 խոզից 20-նն արդեն սատկել է, մյուս վայրում պահվող 45-ից 10-ից ավելին արդեն հիվանդացել է, իսկ 3-րդ վայրում պահվող խոզերից հիվանդացել են մի քանիսը։ Անասնաբույժը այցելել է, նայել, կատարել պատվաստումներ, սակայն խոզերի անկումը շարունակվում է»,- նշել է քաղաքացին՝ հավելելով, որ սատկած կենդանիների մեծ մասը մայր խոզեր ու գոջիներ են։ 

 

Գյուղի մեկ այլ բնակչի՝ Գեորգի Ավետյանի խոզերից էլ արդեն սատկել է 6 մայր խոզ, և մնացել է 7-րդ հիվանդ խոզը։ Այլ գյուղացիների խոզերից ևս հիվանդանցել ու արդեն սատկում են։ Ըստ գյուղացիների՝ համաճարակ կոչվածը 1 ամսից ավել տիրում է գյուղում, և գյուղացիները թաքցրել են տեղի ունեցողը, մորթել ու վաճառել են հիվանդ խոզերին։ 

Լրատվականի թղթակցի հետ զրույցում տարածքի անասնաբույժ Վաչագան Կիրակոսյանը նշել է, որ տեղյակ է իրավիճակի մասին, սակայն ոչ աշխատանքային օր լինելու պատճառով չի կարողացել սատկած անասուններից նմուշներ ուղարկել լաբորատորիա, որպեսզի այնտեղ պարզեն, թե ինչն է խոզերի անկման պատճառը և հենց առաջին աշխատանքային օրն էլ նմուշ յվրցնի և կուղարկի լաբորատորիա։ 

 

Անասնաբույժը նշել է, որ կասկածներ ունի, որ Կարեն Ավետյանի խոզերի անկումը թունավորման հետևանք է։ Սակայն Կ. Ավետյանն էլ նշեց, որ 2013 թվականին նույնպես նման վարակ է եղել գյուղում և ըստ նրա՝ հնարավոր է, որ սա ժանտախտ հիվանդություն է, հավելեց, որ դիմելու է համապատասխան մարմիններին։

Քաղաքականություն