Խաժակյանը` իմքայլականի կողմից Թովմասյանի դստեր վերաբերյալ գրառման մասին

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը՝ կից գրելով. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն արձագանքել է՝ նշելով, որ սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի։

««Իմ քայլը» խմբակցության անդամը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը մատնանշելով այն և գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին: Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը»,- գրել է նա:


 

Քաղաքականություն

Պատահարներ