Մենք անարյուն հանգուցալուծման ականատես եղանք. Սարգսյանը` «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ պարգևատրման արարողությունից առաջ,  լրագրողների հետ զրույցում ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը անդրադարձավ «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպին։

Սարգսյանը նշեց, որ նախաքննական տվյաներին մանրամասն տեղյակ չէ․ «Կարող եմ ասել, որ այդ պահին դրված ամենակարևոր խնդիրը լուծվեց․ մենք անարյուն հանգուցալուծման ականատես եղանք»։

 

Ոստիկանության պետի պաշտոնակատարը այլ մանրամասներ չհայտնեց, սակայն կրկին նշեց, որ նրանց  թիվ մեկ խնդիրն առանց զոհերի այդ մարդուն տարածքից դուրս բերելն էր, որը ստացվեց։

 

Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ էր արձակել: Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ, բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։ Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։

Քաղաքականություն