Նաղդալյանը մեկնաբանել է Բրեքսիթին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանել է Բրեքսիթին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի վերաբերյալ:

 

Ըստ Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ վերանայված համաձայնագրի եւ Քաղաքական հռչակագրի՝ համաձայնեցված 2019 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդում, Միացյալ Թագավորությունը եւ Եվրոպական միությունը համաձայնության են եկել առ այն, որ գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերը կշարունակեն գործել անցումային ժամանակաշրջանի ընթացքում՝ Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի ավարտը: 

 

ԱԳՆ լրատվական ծատայությունը տեղեկացնում է, որ ՀՀ Կառավարությունը լիովին աջակցում է այս շարունակականությանը եւ պատրաստ է Միացյալ Թագավորությանը փոխադարձ իրավունքներ տրամադրել կիրարկման ժամանակահատվածում՝ հաշվի առնելով մինչեւ 2020 թվականի ավարտը Միացյալ Թագավորության հետ հարաբերություններում կայունության եւ որոշակիության ապահովման անհրաժեշտությունը:

Քաղաքականություն