Պեկինում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում նոր տիպի կորոնավիրուսային 2019-nCoV վարակի հետևանքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Նշվում է, որ հանգուցյալը այցելել է Ուհան քաղաք, որը նոր վիրուսի բռնկման էպիկենտրոնն է: Այս մասին հայտնում է Reuters- ը: 

Նշվում է, որ 50-ամյա տղամարդը, ով ենթադրաբար վիրուսով էր վարակվել հունվարի 22-ին, մահացել է հիվանդանոցում: Վերջին տվյալներով Չինաստանում 80 մարդ է մահացել նոր տեսակի կորոնավիրուսից: 

Քաղաքականություն

Պատահարներ