Ուկրաինայում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել

Ուկրաինացի ուսանողն, ով սովորել ու ապրել է Չինաստանում, կորոնավիրուսի ախտանիշով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին գրում է НТА հեռուստաալիքը:  

 

Լվովի հիվանդանոցում ուսանողի մոտ հայտնաբերել են նույն ախտանիշները, որոնք լինում են կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ: Ուսանողը Ուկրաինա է վերադարձել հունվարի 27-ին: Այս պահին բժիշկները նրա անալիզները ուղարկել են երկրից դուրս գտնվող կլինիկաներ, որպեսզի հնարավոր լինի ճանապարհ գտնել վիրուսի տարածումը կանխելու համար: Ուսանողն այս պահին գտնվում է հատուկ հսկողության տակ: 

 

 

Քաղաքականություն