Դա այն ուղղաթիռն էր, որով ժամանակ առ ժամանակ թռչում էի, իսկ Արան, այնքան հաճելի մարդ էր. Քայլի Ջեներ

Ամերիկյան մոդել, գործարար, հեռուստաաստղ Քայլի Ջեները, անդրադառնալով բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ողբերգական մահվանը, պատմել է, որ անձամբ էր ճանաչում կործանված ուղղաթիռի օդաչու Արա Զոբայանին, և որ նրա հետ նույն ուղղաթիռով բազմաթիվ թռիչքներ է ունեցել:
«Չեմ կարողանում հավատալ, որ դա այն ուղղաթիռն էր, որով ժամանակ առ ժամանակ թռչում էի, իսկ օդաչուն՝ Արան, այնքան հաճելի մարդ էր»,-գրել է նա:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ NBA լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը մահացել է ուղղաթիռի վթարի պատճառով: Այն ընկել է Կալիֆորնիայում՝ Կալաբասաս քաղաքի մոտ գտնվող լեռներում։ Համացանցում տեսանյութեր են հայտնվել դեպքի վայրից։ Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից ոչ հետռու: Ուղղաթիռում Բրայանթի հետ եղել է նաև իր դուստրը, որը 13 տարեկան էր, ընդհանուր զոհերի թիվը հասնում է 9-ի։ Ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ Արա Զոբայանն էր:

 

Քաղաքականություն

Պատահարներ