«Դարի գործարքը». Թրամփը պաղեստինցիներին առաջարկում է անկախ պետություն ստեղծել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա նամակ է գրել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին, որում նա ուրվագծում է իսրայելա-պաղեստինյան կարգավորման առաջարկը ՝ այսպես կոչված «դարի գործարքը», AuroraNews.am-ի տեղեկացմամբ, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

Ըստ այդմ` Միացյալ Նահանգները առաջարկում է քայլեր ՝ ստեղծել Պաղեստինի անկախ պետություն, եթե նրա ղեկավարությունը ընտրի խաղաղության ուղին, հավելել է Ամերիկայի առաջնորդը: 

 

«Ես այսօր նամակ եմ հղել նախագահ Աբասին: Ես նրան բացատրեցի, որ իր նոր պետության համար հատկացված տարածքները կբացվեն և դրանց չորս տարվա ընթացքում ոչ ոք չի դիպչի: Եվ, որ ավելի կարևոր է, իմ տեսլականը հուշում է, որ պաղեստինցիներին տրվում է անհրաժեշտ ժամանակ բարձրանալ և լուծել պետության ստեղծման հետ կապված խնդիրները»,- նշել է Թրամփը: 

 

ՄՄՆ նախագահի խոսքով ՝ այս ընթացքում պաղեստինցիները կկարողանան ուսումնասիրել գործարքը, բանակցություններ վարել Իսրայելի հետ, ապահովել պետականության չափանիշները և դառնալ իսկապես անկախ: 

 

«Նախագահ Աբաս, ես ուզում եմ դուք իմանաք, որ եթե ընտրեք խաղաղության ճանապարհը ՝ Ամերիկա և այլ պետություններ, մենք ձեզ հետ կլինենք, կօգնենք տարբեր ոլորտներում, մենք ձեր կողքին կլինենք յուրաքանչյուր քայլի ժամանակ, մենք այնտեղ կլինենք, որպեսզի օգնենք ձեզ», - շեշտել է Դոնալդ Թրամփը:  

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ