Դավիթ Տոնոյանը՝ սահմանային իրավիճակի, ՍՈւ-30-ի մյուս խմբաքանակի մասին

Սահմանային իրավիճակը կայուն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

 

 «Սահմանային իրավիճակը կայուն է: Մեր սպառազինությունն ու կարողությունը, որն անհրաժեշտ է ԶՈւ-ում խնդիրները կատարելու նպատակով, բավականին մեծացել է: ՍՈւ-30-ի մյուս խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան»,- ընդգծեց նախարարը: 

 

Անդրադառնալով միջադեպին, որի ժամանակ զինվոր էր վիրավորվել, Տոնոյանն ասաց, որ զինվորի վիճակը ծանր կայուն է․  «Վիրահատությունից հետո ինքը գտնվում է վերահսկողության տակ, վիճակը ծանր կայուն է»։

Քաղաքականություն