Դու մի ասա... «հանրային պահանջ» կար. Խաժակյանը՝ Գրիգոր Երիցյանի գրառման մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արդել, որում անդրադարձել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառմանը և տեղադրել դրա ճեպապատկերը։ Խաժակյանի գրառման մեջ ասվում է.

«Սա ընտրովի պաշտոն զբաղեցնողի` Երևանի ավագանու անդամի հայտարարություն ու վկայություն է այն մասին, որ մարդուն կարող են «հանրային պահանջով» ձերբակալել:

Ես էլ սպասում էի թե իրավապահները պետք է խոսեն պատճառների մասին, դու մի ասա... «հանրային պահանջ» կար:

Հ.Գ. Երիցյանը մեկնաբանություններում պաշտոնապես հերքեց, որ «հանրային պահանջով» չեն ձերբակալում մեր երկրում: Լավ, վսյո, ամեն ինչ տեղն ընկավ»։

Քաղաքականություն

Պատահարներ