Երեւանում հրդեհ էր բռնկվել բեռնատար ավտոմեքենայում

Հունվարի 27-ին, ժամը 19:30-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «ԵրԱԶ» գործարանի տարածքում այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 27 հասցեում գտնվող «ԵրԱԶ» բիզնես-կենտրոնի ավտոկայանատեղիում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 20:00-ին:

Այրվել են «Howo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Արշակ Հ., ծնված 1980 թ.) վարորդի խցիկը` ամբողջությամբ և դիմացի աջ անիվը` մասամբ։

Քաղաքականություն