Հիմա հո չեմ մանրամասնի, թե ինչ ա կատարվում բանակում. Սասուն Միքայելյան

«Սպառազինության գնահատման ժամանակ չի։ Ես ուզում եմ մեր ամբողջ հայ ժողովրդին շնորհավորել։ Խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների առաջ։ Փառք ու պատիվ մեր տղերքին։ Այսօր մեր բանակն արդեն 28 տարեկան է և դա իրենց կյանքի, արյան ու գաղափարի շնորհիվ է»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։

 

Նա նշեց, որ պետք է միշտ միասնական ու համախմբված լինենք, որպեսզի կարողանանք այնպես անել, որպեսի Սպարապետի ասածն իրականություն դառնա՝ 21-րդ դարը մերը լինի։ 

Հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակն ավելի ամուր լինի, Միքայելյանը նշեց.«Բանակում գործեր կատարվում են ու միշտ կկատարվեն։ Բանակը համալրվում է, ամեն ինչ էլ արվում է։ Հիմա հո չեմ մանրամասնի, թե ինչ ա կատարվում բանակում»։

Քաղաքականություն