Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս բերման է ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները «Ադեկվադ» միաբանության անդամ, «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման է ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: Այդ մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշենք, որ նույն կասկածանքով բերման է ենթարկվել նաև ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը:

Այս պահին արդեն բերման են ենթարկվել հինգ ընդդիմադիր գործիչ: Բերման են «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը և«Ադեկվադ» միաբանության երկու անդամ՝ Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը:

Քաղաքականություն

Պատահարներ