ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր վթար-հրդեհ Շիրակի մարզում, մեքենան վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ

Շիրակի մարզում, այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15:50-ի սահմաններում Շիրակ գյուղի վարչական տարածքում՝ գերեզմանների հարեւանությամբ, բախվել են Opel մակնիշի 36 RN 949 համարանիշի եւ Nissan X-Trail մակնիշի 0047. 119. IE մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետեւանքով Opel-ում հրդեհ է բռնկվել, իսկ 5 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

 

Փրկարարները մարել են Opel-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ Nissan-ն էլ՝ մետաղե ջարդոնի:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

 

Քաղաքականություն