Մեծ Բրիտանիան դրական է գնահատում Մերձավոր Արևելքի վերաբերյալ Թրամփի առաջարկությունները

Մեծ Բրիտանիան կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունները Մերձավոր Արևելքի կարգավորման վերաբերյալ կարող են դրական քայլ լինել: AuroraNews.am-ի տեղեկացմամբ, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

 

Պարբերականի տվյալներով, նման եզրակացության են եկել վարչապետ Բորիս Ջոնսոնի ու նախագահ Թրամփի հեռախոսազրույցի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրության արդյունքում: 


«Ղեկավարները քննարկել են պաղեստինա-իսրայելական խաղաղության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկությունները, որոնք կարող են լինել դրական քայլ դեպի առաջ»,-ասվում է հայտարարության մեջ:

 

Նշենք, որ Թրամփը պաղեստինցիներին առաջարկել է ստեղծել Պաղեստինի անկախ պետություն, եթե ղեկավարությունը ընտրի խաղաղության ուղին: «Նախագահ Աբաս, ես ուզում եմ դուք իմանաք, որ եթե ընտրեք խաղաղության ճանապարհը ՝ Ամերիկա և այլ պետություններ, մենք ձեզ հետ կլինենք, կօգնենք տարբեր ոլորտներում, մենք ձեր կողքին կլինենք յուրաքանչյուր քայլի ժամանակ, մենք այնտեղ կլինենք, որպեսզի օգնենք ձեզ», - շեշտել է Դոնալդ Թրամփը:  

Քաղաքականություն