Նարեկ Մալյանը գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ. Մելիքյան

Ինչպես արդեն հայտնել ենք, ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչություն։ 

Լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ Նարեկ Մալյանին հնարավորություն են տվել կապվել կնոջ հետ։ 

«Խախտում եմ Մալյանի փաստաբանի իրավունքը։ Զեկուցվել է, որ փաստաբան է ներկայացել և որևէ արձագանք չկա, սա արդեն խախտում է։ ՀՀ-ում տարիներ ի վեր շատ մարդկան շնորհիվ այս իրավունքը ապահովվում էր։ Փաստաբանի ներկայանալու դեպքում դռներ չէին փակվում, եթե բացառություններ էլ լինում էին, դրանք բացառություններ էին։ Սա հստակ իրավունք է, որը ամրագրված է և այս պահին կարելի է արձանագրել որպես խախտում։ Այս պահի դրությամբ Նարեկ Մալյանը գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ  և դա խիստ անհանգստացնող է։ Յուրաքանչյուր րոպե մենք կարող ենք ավելի մեծ հավանականությամբ պնդել քաղաքական էլեմենտի առկայության մասին»,- ասաց Մելիքյանը։ 

Քաղաքականություն