Շնորհակալություն Ձեր հայրենասիրության և անձնվեր ծառայություն համար. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հայտնի «Ախպերս ու ես» երգով եւ շնորհավորական խոսքեր գրել Հայոց բանակին ու զինվորներին.

«Ձեր շնորհիվ են մեր երկրի լուսաբացները խաղաղ, իսկ երեկոները՝ հանգիստ։
Ձեր թիկունքում ենք մենք մեզ զգում ապահով ու պաշտպանված։

Շնորհակալություն Ձեր հայրենասիրության և անձնվեր ծառայություն համար։

Շնորհավոր Հայոց բանակի օրը, շնորհավոր Հունվարի 28»,- գրել է Աննա Հակոբյանը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ