ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստատուսչիներ չեմ ասել, ասել եմ, որ իրենց մեծ մասի գործունեությունը սահմանափակվում է ֆեյսբուքով. Խաժակյան

«Ես կարող եմ խոսել «Լուսավոր Հայաստանի» անունից և ասել, որ մենք երբևէ ատելության խոսք չենք տարածել, երբևէ որևէ մեկի հասցեին անձնական վիրավորանքներ չենք հասցրել, նույնիսկ մեր քաղաքական խոսքում աշխատել ենք չխախտել մարդկանց անմեղության կանխավարկածը»,-լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամի շուրջ ստեղծված իրավիճակին և նրա մանդատի վայր դնելուն, ասաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը։

 

«Ես նրանց ստատուսչիներ չեմ ասել, այլ նշել եմ, որ իրենց մեծ մասի գործունեությունը սահմանափակվում է ֆեյսբուքով։ Դա ասել եմ ի պատասխան այն հարցի, թե ինչ գործունեությամբ էր նկատվել այդ երիտասարդը։ Բնականաբար դա ոչ բոլորի մասին էր, այլ մեծ մասի։ Նանք հիմնականում ֆեյսբուքում ծաղրական գրառումներով, քոմենթներով, լայքերով գործունեություն են ծավալում»,-նշեց ավագանու անդամը։

 

Տեսանյութը Armdaily.am -ի: 

 

 

 

Քաղաքականություն