Թուրքիայում 12 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով

Թուրքիայում 10 չինացի զբոսաշրջիկ և Թուրքիայի 2 քաղաքացի է հոսպիտալացվել` կորոնավիրուսի նոր տեսակով վարակված լինելու կասկածանքով: 

 

Հոսպիտալացված անձանցից վերցված անալիզներն ուղարկվել են Թուրքիայի առողջապահության նախարարություն: Մինչև անալիզների պատասխանների ստացվելը, զբոսաշրջիկները կգտնվեն տեղական հիվանդանոցի հատուկ ինֆեկցիոն բաժանմունքում:

 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում և Ճապոնիայում:

Նշենք, որ Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որից 106-ը մահացել է:

Քաղաքականություն

Պատահարներ