Ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «Երբ ժողովրդավարությունից խոսում է Սամեդը» վերտառությամբ գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է. 

«Փետրվարի 9-ին Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։ Չգիտեմ՝ ընտրական էյֆորիան է պատճառը, թե մեկ այլ էյֆորիա, բայց ադրբեջանական պատվիրակությունն ու հատկապես պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, Բաքվի ջարդերի և դրանց իրավական-քաղաքական գնահատականներ տալու մեր ելույթներին ի պատասխան ընկան հերթական դեմենցիոն աֆեկտի մեջ ու Սամեդը սկսեց մեզ ժողովրդավարության դասեր տալ։ Ո՞վ։ Հիշեցնեմ, Սամեդ Սեիդովը։ 

Եվ չնայած եվրոպական հանրույթը ահավոր հոգնել է հայ-ադրբեջանական մարտերից, այդուհանդերձ, ուղղակի ստիպված էինք Բաքվում և խորհրդային Ադրբեջանի հայաբնակ այլ համայնքներում հայերի հսնդեպ կատարված ոճրագործությունները կրկին անգամ ներկայացնել Եվրոպայի Խորհրդի Վեհաժողովին։ 

Իրապես ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը»:

 

 

 

 

Քաղաքականություն