«Արարատ-Արմենիա»-ին է միացել «Շախտյորի» նախկին ֆուտբոլիստը

Հայաստանի ֆուտբոլի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի:

Ակումբին է միացել 26-ամյա ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն:  Սերգեյը հանդիսացել է ուկրաինական «Շախտյոր», «Մարիուպոլ», «Արսենալ Կիև» և միշարք այլ ակումբների ֆուտբոլիստ: 

 

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է ուկրաինական «Կարպատի» ակումբի ֆուտբոլիստ:

 

Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում հավաքել է20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14: Միավոր չունի «Երևան»-ը:

Քաղաքականություն

Պատահարներ