«Արարատ»-ը նոր դարպասապահ և պաշտպան ունի

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը երկու նորհամալրում ունի:

 

«Արարատը» պայմանագիր է կնքել բրազիլացի 20-ամյա տաղանդավոր պաշտպան Ռաֆաել Էնրիկեի հետ, ինչպես նաև ռուս դարպասապահ Եվգենի Կոբոզևի հետ: Փորձառուֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ուֆայում», «Կռիլյա Սովետովում», «Տոսնոյում»։Վերջին ակումբը եղել է Երևանի «Փյունիկը»։

 

Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում հավաքել է20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14: Միավոր չունի «Երևան»-ը:

Քաղաքականություն

Պատահարներ