Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Պուտինին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ Իսրայելի քաղաքացի Նաամա Իսահարին ներում շնորհելու որոշման համար: 


«Ես շնորհակալություն եմ հայտնում իմ ընկեր Պուտինին ՝ Նաամա Իսահարին ներում շնորհելու համար»,- Իսրայելի վարչապետի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

 

Նեթանյահուն նշել է, որ ակնկալում է հանդիպել Պուտինի հետ հինգշաբթի, հունվարի 30-ին, և մտքեր փոխանակել Վաշինգտոնի առաջարկած «դարի գործարքի» և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: 

Քաղաքականություն

Պատահարներ