Չարենցավանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում

Հունվարի 29-ին, ժամը 13:12-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում այրվում է վագոն-տնակ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:36-ին:

 

Պարզվել է, որ «Կոտայք ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Ալափարսի մասնաճուղի տարածքում՝ վագոն-տնակում (մոտ 18 քմ) այրվել են կուտակած ավտոպահեստամասեր (մոտ 1 խմ) և տնակի ներսի երեսպատումը:

Քաղաքականություն

Պատահարներ