Չինաստանից վերադարձած աղջկա մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջկա մոտ, որը հունվարի 26-ին վիրուսային ախտանիշերով դիմել է բուժհաստատություն, կորոնավիրուս չի հաստատվել: Հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեն: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

Նրա հայարարությամբ` Չինաստանից վերադարձած աղջկա մոտ, բոլոր հետազոտությունները անցնելուց հետո, կորոնավիրուս չի հաստատվել:

Ավելի վաղ Իմնաձեն հայտարարել էր, որ աղջկա վերադարձի ժամանակ կորոնավիրուսն աձանագրված էր միայն Ուհանում: Նրա խոսքով` այս պահի դրությամբ աղջկա մոտ առկա առողջական խնդիրը չի հաստատվել որպես կորոնավիրուս:

Քաղաքականություն

Պատահարներ