Դեսպնությունը կապի մեջ է օդանավակայանի հետ, պարզելու մանրամասները. Նաղդալյանը` Միլան-Երևան չվերթի միջադեպի մասին

Դեռ երեկ հայտնել ենք, որ Ryanair ավիաընկերության հունվարի 28-ին կայացած Միլան-Երևան չվերթից տուժած ուղևորների թիվը մոտ 5 տասնյակ է, նրանց մեջ մանկահասակ երեխաներ, հղի կանայք կան։ 

 

ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հատնեց, որ դեսպնությունը կապի մեջ է օդանավակայանի հետ, պարզելու միջադեպի մանրամասները և թե ինչ իրադրություն է տեղում։

 

Լրատվամիջոցի հարցին՝ տուժած ուղևորները դեռևս գտնվում են Միլանում՝ Նաղդալյանը նշեց, որ այդ մասով դեռևս տեղեկություններ չկան։

Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ երեկ ինքը եղել է Երևան-Միլան օդանավում որպես ուղևոր, որը մեկնում էր Բերգամոյի օդանավակայանից Երևան։

 

«Իտալիայի ժամանակով ժամը 6-ին պետք է մեկնեինք, check-in-ը սկսվեց թռիչքից ընդամենը 2 ժամ առաջ, մինչդեռ 100-ից ավելի ուղևորների սպասարկում էր միայն մեկ պատուհան: Անկազմակերպ մի վիճակ էր, որովհետև ֆիզիկապես հնարավոր չէ, որ մեկ պատուհանը կարողանա սպասարկել 100-ից ավելի ուղևորի: 2 ժամը 120 րոպե է, իսկ Gate-ը փակվում է 40 րոպե առաջ, այսինքն ուղևորն ունեցել է ընդամենը 80 րոպե, որ Check-in լինի, ինչն անհնար է ուղղակի:

Արդեն այդ ժամանակ երևում էր, որ այս թռիչքը դատապարտված է ունենալ լուրջ խնդիրներ և այդպես էլ եղավ: Ես անձամբ հասցրեցի մուտք գործել օդանավ և երբ օդանավում էինք, պարզվեց, որ մոտ 40 ուղևոր չի կարողացել մուտք գործել օդանավ: Կային ուղևորներ, որոնք օդանավակայան էին եկել թռիչքից 4 ժամ առաջ, երկու ժամ սպասել էին, հերթ էին կանգնել, բայց Check-in-ի ժամանակ չէին կարողացել հասցնել»,-ասաց նա:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն

Պատահարներ