Դոնի Ռոստովում կբացվի լեգենդար հայ հետախույզի թանգարանը

Դոնի Ռոստովում կբացվի ծագումով հայ լեգենդար խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանի թանգարանը:

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունից հայտնում են, որ թանգարանի կառուցման համար հատկացվել է քաղաքի կենտրոնում՝ Սերաֆիմովիչ փողոցում գտնվող տարածք:

Գևորգ Վարդանյանը ծնվել է Դոնի Ռոստովում և Ռուսաստանի հարավային մայրաքաղաքի պատվավոր քաղաքացի է: 2012-ին «Աստղերի պողոտայում» բացվել է Գևորգ Վարդանյանի աստղը:

Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը ԽՍՀՄ ամենահայտնի հետախույզներից մեկն է:

Քաղաքականություն

Պատահարներ