«Երևանի մանկան տան» տնօրենը կալանավորվեց

Վերաքննիչ քրեական դատարանը  դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բավարարել է դատախազության բողոքը եւ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը։ Գրում է 24News.am-ը: 

 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թույլատրելի էր համարել «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ գրավի կիրառումը` գրավի չափը սահմանելով 3 մլն դրամ: Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը։

 

Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Քաղաքականություն

Պատահարներ