Երևանում գիշերը կրակոցներ արձակած անձանց ինքնությունը հայտնի է. ոստիկանները որոնում են հրազենները

Հունվարի 28-ին՝ ժամը 22:00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արարատյան 2-րդ զանգվածի 29 և 12 շենքերի մոտ կրակոցներ են հնչել:

 

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ և գործարանային համարով, առանց պահեստատուփի՝ գազային ատրճանակ:

 

Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21:30-ին Վանթյան փողոցի 7/7 հասցեի մոտ ծագած վիճաբանության ընթացքում կրակոցներ են արձակվել:


Վիճաբանության մասնակիցների ինքնությունները հայտնի են:

Նշանակվել են փորձաքննություններ:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցների վայրում իրավապահները հայտնաբերել են ատրճանակից եւ ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, չկրակված փամփուշտներ, ատրճանակ:

Քաղաքականություն