Երուսաղեմը չի հանձնվի Իսրայելին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի առաջարկած «դարի գործարքը» «Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի բռնակցման օրինականացումն է», հայտնում է РИА Новости–ն:

 

Նա շեշտել է, որ Երուսաղեմը Իսրայելին փոխանցելու նման ծրագիրն անընդունելի է, քանի որ այն խախտում է պաղեստինցիների իրավունքները և օրինականացնում իսրայելական օկուպացիան:

 

«Երուսաղեմը չի հանձնվի Իսրայելին: Այս ծրագիրը չի տանում խաղաղության», – ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Թրամփը ներկայացրել էր «դարի գործարք» նախագիծը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու նպատակով: Նախագծին աջակցել է Իսրայելի վարչապետը, բայց Պաղեստինը մերժել է Վաշինգտոնի առաջարկը:

Քաղաքականություն

Պատահարներ