Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային գործարանի վրա հարձակման մասին

Սաուդյան Արաբիայի Ջիզանի տարածքում կա նավթավերամշակման գործարան՝ օրական 400 հազար բարել հզորությամբ: 

 

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժման ապստամբները, այսպես կոչված, հուսիթները, հայտարարել են Սաուդյան Արաբիայի Ջիզան վարչական շրջանում Saudi Aramco նավթային ընկերության վրա հարձակման մասին: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:

 

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել անօդաչուներ թռչող սարքերով և հրթիռներով: Հուսիթների խոսնակ Յահյա Սարիը նաև հայտնել է, որ Ջիզան և Աբհա քաղաքի օդանավակայանները ևս հարձակման են ենթարկվել: Ըստ նրա, սա պատասխան էր սաուդյան բանակի կողմից հուսիթների դիրքերին հասցված հարվածներից մեկին: 

 

Saudi Aramco ընկերությունում չեն մեկնաբանել իրավիճակը, բայց Սաուդյան Արաբիայի մի պաշտոնյա, որը աշխատում է նավթային ոլորտում, գործակալությանը հայտնել է, որ հուսիթների հրթիռները իրենց նպատակին չեն հասել: 

Քաղաքականություն

Պատահարներ