Իրաքում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա 4 զոհ

Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգում ռազմական-ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է El Nashra լրատվական պորտալը: 

Ըստ լրատվամիջոցի, առաջին տեղեկությունները վկայում են, որ ինքնաթիռը ամերիկյան է եղել: Օդանավում, հավանաբար, չորս մարդ է եղել: Բոլորը զոհվել են: Նշվում է, որ կործանված  C-27J Spartan տիպի ինքնաթիռը իտալա-ամերիկյան արտադրության էր: 

Քաղաքականություն