Խոշոր վթար Արարատի մարզում. մեքենան հայտնվել է ճահճուտում

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում 27-ամյա Սերգեյ Դարչինյանը իր վարած Toyota Corolla 096 BB 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Արտաշատ քաղաքի մուտքի մոտ գտնվող կամրջի հարևանությամբ, բախվել է  հուշաքարին, մասամբ վնասել այն և հայտնվել ձորակում՝ ճահճուտի մեջ:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Նշված համարանիշները հաշվառված են ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է Արարատի մարզի հարկային ծառայության պետին: Վերջինս վթարի պահին ավտոմեքենայում չի եղել: Ավտոմեքենան քարշակի միջոցով դուրս բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր:

Քաղաքականություն