Կոտայքի մարզում գործում է 4 սպանդանոց. մարզպետ

Ներկա պահին Կոտայքի մարզում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

 

«Քիչ առաջ ընդլայնված աշխատանքային հանդիպում անցկացրեցի ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալը, մարզպետարանի համապատասխան վարչություններից ներկայացուցիչներ, խորհրդականներ:

 

Օրակարգում երկու հիմնական հարց կար.

 

-Կոտայքի մարզում՝ ըստ տարածաշրջանների, սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների քարտեզագրում,

-Կոտայքի մարզում սպանդանոցային ծառայություն մատուցող ընկերություններ հիմնել ցանկացող ներդրողների ուղղորդում և աջակցում,

-Առաջին մասով, տեղեկացնում եմ, որ Կոտայքի մարզում ներկայում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց»:

Քաղաքականություն