Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 30 չվերթ

«Յանդեքս ժամանակացույց» ծառայության տվյալների համաձայն՝ առավոտյան Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 23 չվերթ, չեղարկվել՝ 9-ը:

 

Մոսկվայի ժամանակով ժամը 8:58-ի դրությամբ (երևանյան ժամանակով՝ 9:58-ի) «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ, չեղարկվել` 9-ը, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 8 չվերթ:

 

Չորեքշաբթի օրը սպասվում է թաց ձյան տեսքով ամպամած և մռյալ եղանակ, օդի ջերմաստիճանը կտատանվի 0 աստիճանի սահմանում։ Հիդրոմետոլոգիական կենտրոնը մինչև ուրբաթ առավոտ հայտարարել է Մոսկվայում և մերձմոսկովյան տարածքում եղանակային վտանգավորության դեղին աստիճանի մասին:

Քաղաքականություն

Պատահարներ