Փրկարարները ճոպանների միջոցով փորձում են դին դուրս բերել Հրազդան գետից

Քիչ առաջ հայտնել էինք, որ ամը 11։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանով անցնող Հրազդան գետում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին ժամանած ԱԻՆ ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները ճոպանների միջոցով փորձում են դին դուրս բերել գետից։ 

 

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ