Սիրիայում նկարահանումներ կատարելիս պայթյունի հետևանքով Russia Today-ի թղթակիցը ծանր վիրավորվել է

Չորեքշաբթի, հունվարի 29-ին, Սիրիայի Իդլիբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է Russia Today-ի թղթակից Վաֆա Շաբրունին, հայտնում է RT-ի ռուսական ծառայությունը: 

«Նկարահանող խումբը նկարահանում էր զենքի պաշարները, որոնք մնացել էին այն բանից հետո, երբ զինյալները նահանջել էին Մաարեթ-էն-Նուուման քաղաքից: Ըստ նախնական տվյալների, հրետանու ականներից մեկը պայթել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ թղթակցին տեղափոխել են Համա քաղաքի քաղաքային հիվանդանոց: Վերջինս ծանր վիրավորում է ստացել: 

Քաղաքականություն

Պատահարներ